Արևմուտքի ճնշումը բավարար չէ, որ մենք առանց Բաքվի հետ խոսելու լուծենք մեր հարցերը

ՌԴ-ն ջանքեր է գործադրելու, որ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին թույլ չտա կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ Նավասարդյանի` ՌԴ ջանքերը ենթադրում են և սպառնալիք, և համոզելու ջանքեր. «ՌԴ համար վատ նորություն է, որ Արևմուտքը ակտիվանում է մեր տարածաշրջանում: Ադրբեջանի նախապատվությունները հասկանալի են, համոզվել է` ռուսական հարթակում հեշտ է լեզու գտնել: Բոլոր համատեքստերում, որտեղ ՌԴ-ն է լինելու հիմնական միջնորդը, Ադրբեջանը կարողանալու է իր սցենարը իրականացնել: Այնպես չէ, որ Արևմուտքի ճնշումը բավարար է, որ մենք առանց Բաքվի հետ խոսելու լուծենք մեր հարցերը»: