Հայաստանը ռեգիոնալ մեծ բախման դեպքում չի կարող զերծ մնալ․ Սյունիքը՝ բախման էպիկենտրոններին կից

Եգիպտոսի նախագահի այցը պատմական էր․ կարևորությունը կարող ենք փաստել այն կշիռից, որ ունի Եգիպտոսը արաբական աշխարհում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Եգիպտոսը հասկանում է ինտեգրացիոն պրոցեսների կարևորությունը․ «Եգիպտոսը ցույց է տալիս, որ կարող է չեզոք միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Եգիպտոսը չնայած տեղակայված լինել Հյուսիսային Աֆրիկայում, կարծես մի քանի աշխարհների հատման կետում է: Եգիպտոսը բալանսավորված ու հավասարակշռված մոտեցում ունի թե ԱՄՆ-ն, թե ՌԴ-ի հետ: Եգիպտոսը Հայաստանի համար կարող է հանդիսանալ պատուհան դեպի Արաբական աշխարհ»: