Մահացել է Գելաթի վանքի վանահայրը

Մահացել է Գելաթի վանքի վանահայրը

Գելաթիի վանքում բռնկված հրդեհից երկու շաբաթ անց թբիլիսյան կլինիկաներից մեկում մահացել է Գելաթի տաճարի վանահայր, վարդապետ Իոսիֆը։ Այրվել էր նրա մարմնի կեսը, բժիշկները նրա կյանքի համար պայքարում էին հունվարի 16-ից։ Բուխարիից հրդեհը բռնկվել է հյուրերի խցում գտնվող վերմակի վրա, երբ այնտեղ ոչ ոք չկար, իսկ կրակն այնուհետ տարածվել է ամբողջ սենյակում: