Ուկրաինան ԱՄՆ տանկերը կստանա մոտ 1 տարի հետո

Ուկրաինան ԱՄՆ տանկերը կստանա մոտ 1 տարի հետո

«ԱՄՆ-ն Ուկրաինային 31 Abrams տանկ կմատակարարի ամենաշուտը 2023 թվականի վերջին»,- գրում է «Washington Post-ը»։ Թերթի տվյալներով՝ Abrams M1A2 տանկերը չեն հանվի ԱՄՆ-ի ռազմական պաշարներից, դրանք կհավաքվեն ըստ հանձնարարության՝ 2023-ի վերջին կամ 2024-ին մատակարարելու համար։ Ի սկզբանե ԱՄՆ-ն մտադիր չէր տանկեր ուղարկել Ուկրաինա, բայց ստիպված է եղել նման որոշում կայացնել, երբ Գերմանիան հրաժարվեց միայնակ մատակարարել իր Leopard տանկերը և թույլ տալ նման առաքումներ նմանատիպ տանկեր ունեցող այլ երկրներին: