ԱՄՆ-ի «միջուկային հովանոցը» դաշնակիցներին անհրաժեշտ է ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի պատճառով. Ստոլտենբերգ

ԱՄՆ-ի «միջուկային հովանոցը» դաշնակիցներին անհրաժեշտ է ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի պատճառով. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ամերիկյան ընդլայնված զսպման միջոցները «կարևոր խնդիր են կատարում» Վաշինգտոնի դաշնակիցների համար՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի պայմաններում։ Այս մասին տեղեկանում Է Yonhap գործակալությունից: Ստոլենբերգը նման հայտարարություն է արել՝ Սեուլում ելույթ ունենալով Չհվե Չժոն Հյոնի անվան Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ,միջուկային դաշինք կմնաե, քանի դեռ գոյություն ունեն միջուկային զենքերը: Նրա պնդմամբ՝ աշխարհն ավելի մեծ վտանգի կենթարկվի, եթե ՆԱՏՕ-ի երկրներն, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հրաժարվեն միջուկային զենքից։ «Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, հատկապես, քանի դեռ Ռուսաստանում անձնիշխանական ուժերն են տիրապետում դրան և ինտենսիվ ներդրումներ են կատարում դրա մոբիլիզացիայի գործում, քանի դեռ մենք տեսնում ենք, թե ինչ է անում Չինաստանը՝ ավելացնելով զենքի քանակը, և այն, ինչ անում է Հյուսիսային Կորեան, նման պայմաններում չափազանց կարևոր խնդիր ունի իրագործելու միջուկային զսպումը», - ասել է Ստոլտենբերգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է նաև այն հարցին՝ արդյոք Կորեայի Հանրապետությունը պետք է ձգտի հասնել ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի համատեղ կիրառման շուրջ համաձայնագրի, ինչպիսին ընդունված Է ՆԱՏՕ-ում։ «Կարծում եմ ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ ընդլայնված զսպում ասելով՝ նկատի ունենք, որ ՆԱՏՕ-ի երկրները և ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ, օրինակ՝ Հարավային Կորեան, որոնք չունեն սեփական միջուկային զենք, պաշտպանված են Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջուկային զսպմամբ: Դա թույլ Է տալիս կանխել միջուկային զենքի տարածումը», - նշել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այնուհետև հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ համագործակցությունը: Բացի դրանից, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ստոլտենբերգը ելույթի ժամանակ Հարավային Կորեային կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ «Սեուլին կոչ եմ անում շարունակել և մեծացնել ջանքերը ռազմական աջակցության հարցում: Ի վերջո, որոշումը ձերն է, բայց կասեմ, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ, որոնք նախկինում հրաժարվում էին զենք արտահանել այն երկրներ, որտեղ հակամարտություն Է ընթանում, այժմ փոխել են այդ քաղաքականությունը», - ասել Է նա՝ որպես օրինակ բերելով Գերմանիան, Նորվեգիան, ինչպես նաև Շվեդիան, որը դեռ չի անդամակցել դաշինքին։