«ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն է»․ Չինաստանի ԱԳՆ. «ՌԻԱ»

«ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն է»․ Չինաստանի ԱԳՆ. «ՌԻԱ»

«Եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի մասին, ապա պետք է դադարեցնի սպառազինության մատակարարումը»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն ու հիմնական շարժիչ ուժն է, նա անընդհատ ծանր ու հարձակողական սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ ձգձգելով հակամարտությունը և այն դարձնելով ավելի ինտենսիվ»,-նշել է դիվանագետը: Նա Վաշինգտոնին կոչ է արել «դադարել հարստանալ պատերազմով» և «պատասխանատու կերպով նպաստել դեէսկալացիային»՝ պայմաններ ստեղծելով «շահագրգիռ կողմերի» խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։