Team-ի նոր հնարավորությունը պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ։ Team Telecom Armenia-ն պոլիտեխնիկական համալսարանին է նվիրել բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս աշխատել վերջին սերնդի ծրագրերով։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ այս լաբորատորիաներից օգտվելու են համալսարանի բոլոր ուսանողները, այդ թվում՝ քոլեջի ուսանողները։ Ռեկտորն ընդգծեց, որսա մեծ ձեռքբերում է համալսարանի համար, քանի որ այս համակարգիչների ձեռք բերումը համալսարանի համար կլիներ մեծ բեռ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։