The Guardian-ը՝ Կարեն Խաչանովի Արցախին աջակցող ակցիաների մասին

The Guardian-ը՝ Կարեն Խաչանովի Արցախին աջակցող ակցիաների մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը անդրադարձել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովի Արցախին աջակցող ակցիաներին և փայլուն ելույթին։ Հոդվածագրի կարծիքով Արցախի մասին հայ մարզիկի ուղերձները ոչ պակաս արձագանք են ստացել, որքան որ նրա խաղը: «Խաչանովի աջակցությունը էլ լույս է գցում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա։ Հակամարությունը, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր էսկալացիան՝ 44-օրյա պատերազմն էր, որը տեղի ունեցավ 2020 թվականին։ Այդ պատերազմում զոհվել է 6800 զինվոր», -գրում է բրիտանական պարբերականը։ Նշվում է նաև, որ ներկայում Ադրբեջանական կողմը ներկայում արգելափակել է Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 1/16-րդ եզրափակչում տարած հաղթանակից հետո Խաչանովը մրցաշարը նկարահանող տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել էր․ «Արցախ, ուժեղ մնա» գրությունը։ Հաջորդ հաղթանակից հետո արդեն Խաչանովը կրկին տեսախցիկի վրա գրել էր․ «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ»: Օրեր առաջ Ադրբեջանը բողոք էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիա, պահանջելով պատժել հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովին։