Պետրակովի ժառանգությունը․ Ինչ արդյունք ակնկալել Հայաստանի հավաքականից

Պետրակովի ժառանգությունը․ Ինչ արդյունք ակնկալել Հայաստանի հավաքականից

«Բանակցել ենք, այո, նաև Արևմտյան Եվրոպայի մարզիչների հետ: Եվ ամենակարևորը, մինչև հոկտեմբերի ընկերական խաղերը փորձում էինք խոսել նաև ակումբային ֆուտբոլի հետ կապված մարզիչների հետ ու եթե այդ պահին գտնեինք մեր երազանքների մարզչին, այո, կվստահեինք նաև նրան, որովհետև կունենայինք 2 ընկերական խաղ, բայց հիմա, քանի որ այդ խաղերից առաջ ընտրությունը չկատարվեց, մենք փորձել ենք կենտրոնանալ մարզիչների վրա, որոնք հավաքականի փորձ ունեն: Բանակցել ենք հետխորհրդային երկրների՝ ուկրաինացի, ռուսաստանցի մարզիչների հետ, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանից: Կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզիչը նմանատիպ փորձ ունի, Ուկրաինայի բոլոր տարիքային հավաքականների հետ բավականին հաջողությունների է հասել: երիտասարդական վերջին Աշխարհի առաջնության չեմպիոն է՝ 2019-ին: Նաև տեսել ենք մեր հավաքականի դեմ Ուկրաինայի հավաքականի խաղերը: Նա էլ անցած տարի 2 խաղ անցկացրել է մեր հավաքականի դեմ, շատ լավ ծանոթ է մեր հավաքականին»,- Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հետ։Ի՞նչ է ժառանգելու ուկրաինացի մասնագետը մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրականի փուլի Թուրքիայի դեմ մեկնարկային խաղից առաջ։ Խոսենք թերևս թվերով և փաստերով։ Հայաստանի հավաքականի ելույթն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։ Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ Հայաստանի հավաքականը 2020 թվականին կայացած Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։ Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականն մեծ առավելություն ունեցավ վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջեց թերևս Թուրքիային։ Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն երրորդն էր։ Նշենք, որ ԱՊՀ երկրների հավաքականներից ոչ մեկին չհաջողվեց ընտրական խմբում հաղթող ճանաչվել։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ընդհանուր անհաջողության Հայաստանի ազգային հավաքականը տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով գրանցել է բարձր արդյունք։ Այն լուրջ նախադրյալ է հավատալու համար, որ մեր ազգային թիմը ունի պոտենցիալ պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։