«Ռեալ», ՊՍՎ,․․․ Ի՞նչ որոշում կկայացնի Սպերցյանն ու Գալիցիկին

«Ռեալ», ՊՍՎ,․․․ Ի՞նչ որոշում կկայացնի Սպերցյանն ու Գալիցիկին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Transfermarket պարբերականը նշելով, որ հայ ֆուտբոլիստը իսպանական ակումբի գործակալների ուշադրության կենտրոնում է։ Նույն պարբերականի համաձայն Սպերցյանի «Ռեալ» տեղափոխոխվելու հավանականությունը մոտ 40 տոկոս է։ Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 16 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Իսպանական ակումբը հրաժարվել է մեկնաբանել Սպերցյանի տրանսֆերը գնելու վերաբերյալ իր մտադրության մասին տեղեկությունը։ Նախօրեին ռուսական լրատվամիջոցները հարցում էին ուղարկել մադրիդյան ակումբ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանի ծառայություններով լրջորել հետաքրքրված է հոլանդական ՊՍՎ-ն։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում։ Այս ֆուտբոլիստն արդեն 1․5 տարի է ցուցադրում է բարձր մակարդակի ֆուտբոլ։ Նա կարող է զարգանալ հոլանդական լիգայում։ Դա կարող է լինել եվրոպական կարիերայի սկիզբը։ Տեսեք, թե ինչպես է այժմ այնտեղ խաղում Շիմանսկին, որը 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը նրանից վատը չէ, գուցե ավելի երիտասարդ է ու պակաս փորձառու է։ Ես նրանց կդնեի նույն հարթության վրա։ Շիմանսկին Նիդեռլանդներում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Կարծում եմ, որ Էդուարդը կարող է խաղալ այնտեղ։ Եթե քեզ այդպիսի թիմ են կանչում, ուրեմն պետք է գնալ։ Սա հիանալիչ առաջնությունն է, որտեղ կարելի է պատրաստվել եվրոպական լիգաներին և սովորել լեզուն, հետո մի քայլ առաջ գնալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Սպերցյանի գործակալ Ռոման Օրեշչուկը։ Նախօերին «РБ Спорт»-ի տեղեկություն էր տարածել, որ Սպերցյանը մտադիր չէ ձմռանը փոխել թիմը՝ չնայած եվրոպական միք անի ակումբենրի հետաքրքրությանը։ Նույն աղբյուրի համաջայն Սպերցյանի ապագան կքննարկվի միայն առաջիկա ամռանը, քանի որ «Կրասնոդարը» նույնպես չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստին այս ձմռանը։Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։ «Կրասնոդարի» հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին անցյալ տարի հայտարարել էր, որ Սպերցյանի տրանսֆերը կվաճառի միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա թոփ ակումբներից։ Հիմա կարծես մեր ֆուտբոլիստը թոփ ակումբների ուշադրության կետրոնում է։ Թե ինչ որոշում կկայացնեն Սպերցյանն ու Գալիցկին պարզ կդառնա առաջիկա օրերին։ Այն, որ Սպերցյանը պետք է հեռանա ճահճում հայտնված Ռուսաստանի Պրեմիեր լիգայից կարծում ենք պարզ է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թոփ ակումբից հստակ առաջարկի դեպքում կարծում ենք Գալիցկին չի խոչընդոտի հայ ֆուտբոլիստի առաջխաղացմանը կարիերայում։ Ավելին, վաճառելով Սպերցյանի տրանսֆերը «Կրանոդարը» կլորիկ գումար կստանա։ 22-ամյա Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ 2021 թվականի մարտին Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը՝ նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Նա այսօր հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին նշված պարբերականը կթարմացնի տվյալերը, որի արդյունքում Սպերցյանի տրանսֆերը զգալիորեն կավելանա։ 2022 թվականի դեկտեմբերին ՀՖՖ-ի անցկացրած քվեարկության արդյունքներով Սպերցյանը ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ։