Ադրբեջանի հավաքականի ռուս գեղասահորդը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի հավաքականի ռուս գեղասահորդը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Գեղասահքի Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ ազգությամբ ռուս Վլադիմիր Լիտվինցևը չի մասնակցի Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մասնավորապես, Ադրբեջանում չկա Ֆինլանդիայի դեսպանատուն որպեսզի Լիտվինցևը մուտքի արտոնագիր ստանա։ Ֆիննական վիզա ստանալու համար Լիտվինցևը պետք է մեկներ Անկարա, սակայն ուշացել է։ Լիտվինցևը ծնվել է Ռուսաստանի Ուխա քաղաքում սակայն 2018 թվականից ելույթ է ունենում Ադրբեջանի հավաքականում։