«Հայաստան» դաշինքում հրաժարականների հիթ շքերթ է

«Հայաստան» դաշինքում հրաժարականների հիթ շքերթ է

Հայաստան դաշինքում հրաժարականների հիթ շքերթ է, իրար հերթ չտալով պատգամավորները վայր են դնում մանդատները։ Իսկ ընդամենը ամիսներ առաջ դրոշներ տնկելով հայրենիք էին փրկում, հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի երկրում ու հավաստիացնում էին, թե պայքարելու են մինչև վերջ։ Իսկ արդյունքում՝ մաշվեցին։ Հավանաբար սա ի նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարում էր «մաշեցնելու ենք մինչեւ քոքը»։ Որովհետև լաոների փողոցային պայքարի արդյունքում Հայաստան դաշինքից ու Երևանի կենտրոնի ասֆալտից բացի այլ բան չի մաշվել։ Քոքն էլ հավանաբար Հայաստան դաշինքի ցուցակի 50-րդ համարն է։ Պատգամավորները կհրաժարվեն մանդատից, թե ոչ, դա իրենց իրավունքն է, բայց հստակ է, որ գործ ունենք քաղաքական անպատասխանատուների հետ։