Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ղազախստանի ռեֆորմներին

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ղազախստանի ռեֆորմներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ղազախստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի հաստատակամ աջակցության և ԱՄՆ-Ղազախստան ընդլայնված ռազմավարական գործընկերության թեմայով նոյեմբերի 26-ին զրուցել է Ղազախստանի արտգործնախարար Թիլյուբերդիի հետ։ Բլինքենը քննարկել է նոյեմբերի 20-ի ղազախստանյան նախագահական ընտրությունները և երկրի կողմից միջազգային դիտորդներին ընդունելու հարցերը։ Պետքարտուղարը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը նախագահ Տոկաևի բարեփոխումներին և ընդգծել, որ դրանց լիարժեք իրականացումը կարևոր կլինի բարգավաճ Ղազախստան և ապահով Կենտրոնական Ասիա ունենալու համար։