Զելենսկին հանդիպել է եվրոպական յոթ երկրների արտգործնախարարների հետ

Զելենսկին հանդիպել է եվրոպական յոթ երկրների արտգործնախարարների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Կիև այցով ժամանած Էստոնիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարների հետ։ Այս մասին ասված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բալթյան և հյուսիսային Եվրոպայի երկրներին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանության հարցում մշտապես ակտիվ և արդյունավետ օգնության համար։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այս դժվարին պահին արտաքին գերատեսչությունների ղեկավարների այցը շատ կարևոր է։