Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին Է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել Է, բայց անհրաժեշտ Է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում Է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ,ցանկալին որպես իրական ընդունելուե իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»: «Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր Է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր Է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում Է դեպի Է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել Է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը: Նա հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան «չպետք Է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել Է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի: «Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն Է», - ասել է Ռիշի Սունակը: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ: «Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են: