«Հայաստան» խմբակցության «Վերածնվող Հայաստան» թեւը ԱԺ մանդատները վայր է դնում

«Հայաստան» խմբակցության «Վերածնվող Հայաստան» թեւը ԱԺ մանդատները վայր է դնում

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: