ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց, ինչին հետևեցին զարգացումներ

Բաքվի դրսևորումների պատճառով հավաքական Արևմուտքի ֆորմատը որոշակի առումով ճեղքվեց:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շահան Գանդահարյանը: Ըստ Գանդահարյանի` ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց, ինչին հետևեցին զարգացումներ. «Եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատականով հանդես գար, Ալիևը նույն գնահատականը կհնչեցներ, ինչ Ֆրանսիային: Գերտերությունների կողմից տարածաշրջանում տարբեր ձևակերպումներ են: Բաքվի դրսևորումների պատճառով հավաքական Արևմուտքի ֆորմատը որոշակի առումով ճեղքվեց: Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև միջնորդական առաքելության հետ կապված իրավիճակը կսրվի: Գանդահարյանը կարծում է, որ ինչ-որ օրակարգ արագացնելու համար Բաքուն դիմում է ռազմական գործողությունների. «Բաքվի շտապողականության պատճառը աշխարհաքաղաքական իրավիճակից առաջ սահմանազատումն ու սահմանագծումը դնել սեղանին»: