Հայաստանի և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական. վարչապետ

Հայաստանի և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ պաշտոնում նշանակման առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Մալայզիայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և ձևավորվել փոխըմբռնման, հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման նպատակով։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մալայզիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։