Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը գազային «եռյակ միություն» կստեղծեն

Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը գազային «եռյակ միություն» կստեղծեն

Ղազախստանի նախագահ Տոկաևը և Ռուսաստանի նախագահ Պուտինը նոյեմբերի 28-ի կրեմլյան հանդիպման ժամանակ քննարկել են Ուզբեկստանի հետ «եռակողմ գազային միության» ստեղծման հարցը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։ Տոկաևն ու Պուտինը կարծում են, որ «անհրաժեշտ է մանրամասն բանակցություններ վարել երեք երկրների փորձագետների մասնակցությամբ՝ այս հարցին ռացիոնալ լուծում գտնելու համար, հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»։ Նոյեմբերի 28-ին Տոկաևը ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանն ասել էր, որ Պուտինն առաջարկել է ստեղծել եռակողմ դաշինք և պատրաստվում է այդ հարցով զանգահարել Ուզբեկստանի նախագահին։