Կոտայքի մարզում մեքենա է այրվել

Կոտայքի մարզում մեքենա է այրվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ 04:34-ին: Այրվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Օ․):