Մնացական Մարտիրոսյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագա՞հ․ «Հրապարակ»

Մնացական Մարտիրոսյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագա՞հ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն, ինչպես ասում են, Մացոյի՝ շարքային դատավոր նշանակվելով՝ կինոն չի ավարտվելու։ Ըստ դատական համակարգից ստացված տեղեկությունների՝ աղմկահարույց որոշումներ կայացրած դատավորին սկզբում կնշանակեն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա, երբ աղմուկը հանդարտված լինի, և հանրությունը, հատկապես՝ սորոսական թևը, հաշտված լինի այս նշանակման հետ, նրան կնշանակեն ց։ Իսկ մինչ այդ Մարտիրոսյանը դեռ մոտ երկու ամիս պետք է Արդարադատության ակադեմիայում դասընթացների հաճախի, քննություն հանձնի, և ԲԴԽ-ում քվեարկությամբ պետք է հաստատվի նրա թեկնածությունը»: