Թուրքիան կարող է նոր դարաշրջան սկսել Սիրիայի հետ հարաբերություններում

Թուրքիան կարող է նոր դարաշրջան սկսել Սիրիայի հետ հարաբերություններում

«Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը շատ հավանական է, սակայն համապարփակ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է». «Ռիա Նովոստիին» ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Միրիօղլուն։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Շատ դժվար է ասել, որ Սիրիայի հետ սկսվել է բոլոր հարցերին պատասխանող գործընթաց, կարծես թե սիրիական կողմը ցանկանում է, որ բանակցությունները տեղի ունենան երրորդ երկրում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանը, հետևաբար, դեռ վաղ է խոսել համապարփակ համագործակցության մասին: Հնարավոր է նաև՝ Դամասկոսի և Անկարայի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբն ընտրություններից առաջ լինի, սակայն ակնհայտ է, որ դեռ հեռու ենք «գործընկերություն» գաղափարից»,- հայտնել է պատգամավորը։