Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։