Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր

Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: