Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու: Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել: Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ: Կրակը դեռ չի հաջողվել մարել: https://twitter.com/gchahal/status/1597181212589985792?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1597181212589985792%7Ctwgr%5Eea0f49b78919930e2aa7eed3ace9043e00975119%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.armenpress.am%2Farm%2Fnews%2F1098323.html