Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը: «Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել Է ևս մեկ (թունավոր) նյութ՝ մկնդեղ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը: Խաչապուրիձեն հավելել է, որ նոյեմբերի 28-ին՝ բավական երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, սպասվում Է Սահակաշվիլիի ներկայությունը դատական նիստին՝ սահմանի ապօրինի հատման գործով: Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին գտնվում Է ծանր վիճակում, և նրա տեղափոխման համար պահանջվում Է հատուկ աթոռ: