Ոչ թե որևէ աճող ոլորտ ունենք, այլ միջազգային իրադրության փոփոխության պատճառով ֆինանսական հոսքեր

Բավականին բարձր է այս տարին երկնիշ տնտեսական աճով փակելու հավանականությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը: «Ճիշտ է, ՀՆԱ-ն մի փոքր ավելի ցածր ենք ստանում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշն է, բայց այնուամենայնիվ, այդ տարբերությունը առավելագույնը կարող է կազմել երկու տոկոսային կետ: Մեզ մնում է տեսնել վերջին երկու ամիսների ցուցանիշները, իսկ դրանք հազիվ թե էականորեն տարբեր լինեն վերջին ամիսներինգրանցված ցուցանիշներին: Այսինքն ամենայն հավանականությամբ, տարին կամփոփենք, ինչպես նախանշված է բյուջեի նախագծում, 11 տոկոսի մակարդակում: Այս պահին մեր ունեցած ցուցանիշներով և տեսանելի զարգացումներով, ամենահավանականը դա է»,-ասաց նա: