ՀԱՊԿ-ը դեռ լիովին պատրաստ չէ հիբրիդային հարձակումները հետ մղելուն․ Զաս

ՀԱՊԿ-ը դեռ լիովին պատրաստ չէ հիբրիդային հարձակումները հետ մղելուն․ Զաս

ՀԱՊԿ-ը դեռ լիովին պատրաստ չէ ետ մղել կազմակերպության անդամների դեմ հիբրիդային հարձակումները, սակայն այն զարգանում է այդ ուղղությամբ, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է РИА Новости-ն։«Հիմա հիբրիդային ազդեցության տարբեր ձևեր կան՝ և՛ զուտ ռազմական, և՛ պատժամիջոցների, և՛ տնտեսական, և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական: Ահա թե ինչի մասին է խոսքը, երբ խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, ես կասեի, որ ոչ, ՀԱՊԿ-ը լիարժեք պատրաստ չէ նման հարձակումներին»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ սա օբյեկտիվ պատճառներ ունի. «Ի վերջո, մեր կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել է մեր պետությունների անվտանգությանը սպառնացող բացառապես ռազմական սպառնալիքները հետ մղելու համար, այս 20 տարիների ընթացքում տեղի է ունեցել շատ ուժեղ վերափոխում, մենք գնալով վերածվում ենք մեր պետությունների անվտանգության ապահովման համապարփակ հարթակի։ Սրանք ահաբեկչական բնույթի սպառնալիքներ են, սա թմրանյութերի ապօրինի շրջանառություն է, հանցագործություն, այդ թվում՝ ՏՀՏ ոլորտում, այսինքն՝ մեր երկրների փոխգործակցության համակարգերը միաձուլվում են, և դա համապատասխանում է այն հարցին, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք… Այո, մենք դեռ պատրաստ չենք, բայց գնում ենք դեպի դրան»,- ընդգծեց գլխավոր քարտուղարը։