Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի երկու մանկապարտեզ են վնասել. РИА Новости

Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի երկու մանկապարտեզ են վնասել. РИА Новости

Դոնեցկի Վորոշիլովսկի շրջանի ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության հետևանքով տուժել է ևս երկու մանկապարտեզ, հայտնում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը, փոխանցնցում  է РИА Новости-ն։ Ավելի վաղ ներկայացուցչությունից հայտնել էր «Լաստոչկա» թիվ 187 մանկապարտեզի շենքի, սրճարանի, ինչպես նաև մի քանի բազմաբնակարան շենքերի կրած վնասների մասին։ Բացի այդ, հայտնի է դարձել ևս երկու բազմաբնակարան շենքերի վնասների մասին։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։ Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։