Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։ «Ես Կիևում եմ Ուկրաինայի նախագահի հրավերով։ Որտեղ դժբախտություն է տեղի ունենում, մենք օգնում ենք»,- գրել է Նովակը Facebook-ի իր էջում: Հունգարիայի նախագահը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու և այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Հացահատիկ Ուկրաինայից» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառմանը։