Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Գերմանիայի կանցլերն իր տեսաուղերձում նշել է. «Սովն այլևս երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան ողջունում է ՄԱԿ-ի հաջող ջանքերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգման ուղղությամբ: