Եմենում տարեսկզբից 92 երեխա է զոհվել

Եմենում տարեսկզբից 92 երեխա է զոհվել

Եմենում հունվարի 1-ից նոյեմբերի 15-ը բախումների պատճառով 92 երեխա է զոհվել, 241-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է երեխաների իրավունքների պաշտպանության «Save The Children» միջազգային ՀԿ-ի զեկույցում։ Զեկույցում ասվում է, որ Եմենում օրական միջինում առնվազն մեկ երեխա է վիրավորվում։ ՀԿ-ն մատնանշել է Եմենում հակամարտության սրումը և հակամարտության կողմերին կոչ արել կանխել հարձակումներն ու բռնությունները խաղաղ բնակչության դեմ։