Պեսկովը՝ ՀԱՊԿ-ում տարաձայնությունների և կառույցի արդյունավետության մասին

Պեսկովը՝ ՀԱՊԿ-ում տարաձայնությունների և կառույցի արդյունավետության մասին

ՀԱՊԿ-ի կազմաքանդման փորձերը միշտ եղել են և կշարունակվեն, սակայն, չնայած մասնակից երկրների միջև առկա դժվարություններին և հակասություններին, կառույցը ցույց է տվել իր արդյունավետությունը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն այս շաբաթ հանդիպում են անցկացրել, սակայն պատրաստված 17 համատեղ փաստաթղթերից ստորագրվել են միայն 15-ը։ «ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ էլ եղել են, դրանք շարունակվելու են: Բայց գոնե հիմա մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած հնարավոր հակասություններին նույնիսկ մասնակից երկրների միջև, այս կառույցը դեռ պահանջված է: Եվ այն լիովին ցույց է տվել իր արդյունավետությունը։ Ես նկատի ունեմ՝ Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարների հանդիպումը։ Ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի և նոր միայն ներկայացնել ստորագրման: