Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս

Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս

Թուրքական Դիարբեքիրում մարդատար ավտոբուս է շրջվել, նախնական տվյալներով տուժել է 20 մարդ; Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Duvar թերթը։ «Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի Յուվաչիկ գյուղում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել կառավարումից և շրջվել ձորը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ջոկատները», - հայտնում է հրատարակությունը։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ուղևորներից ոմանք փորձում են դուրս գալ շրջված ավտոբուսից։