Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: