Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանցիները թիրախավորել են գյուղաշխատանք կատարողներին

Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանցիները թիրախավորել են գյուղաշխատանք կատարողներին

Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղատնտեսական աշխատանք կատարողների ուղղությամբ` խոչընդոտելով դրանց ընթացքը։ Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ «Այսօր ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրիգորյանը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ ժամը 11:30-ի սահմաններում Թաղավարդի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։ Ոստիկանության շրջանային բաժինները հավաքագրած փաստերը տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին: