Ադրբեջանը մտադիր է պաշտպանել Իրանում ապրող ադրբեջանցիներին

Ադրբեջանը մտադիր է պաշտպանել Իրանում ապրող ադրբեջանցիներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Իրանում ապրող թյուրքալեզու ժողովուրդներին՝ նրանց համարելով ադրբեջանցիների մի մաս։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։ «Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների աշխարհիկ վեկտորը, այդ թվում՝ Իրանում ապրող ադրբեջանցիներին։ Նրանք մեր ազգի մի մասն են», - հավելել է Ալիևը։