Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ Է բռնկվել

Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ Է բռնկվել

Ղրղզստանում հրդեհ Է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել Է աշխատակիցների տարհանումը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են խորհրդարանի աշխատողները: «Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի Է ունեցել շենքի նկուղային մասում», - հայտնել Է խորհրդարանի ներկայացուցիչը: ԱԻՆ-ում հաղորդել են, որ տեղում աշխատում Է վեց հրշեջ հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում Է ռազմավարական օբյեկտ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա: