Իլոն Մասկը բացել է Դոնալդ Թրամփի Twitter-ի հաշիվը
14:45 | 2022-11-20
Իլոն Մասկը բացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի հաշիվը:
Կարճ ժամանակում նրա հետևորդների թիվն անցավ 1 միլիոնը:
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հարցում է անցկացրել սոցցանցի օգտատերերի շրջանում։ Դրան մասնակցել է 15 մլն մարդ՝ 51,8%-ը կողմ է եղել Թրամփի վերադարձին, 48,2%-ը՝ դեմ։