Siemens-ը վաճառել է իր ողջ բիզնեսը Ռուսաստանում

Siemens-ը վաճառել է իր ողջ բիզնեսը Ռուսաստանում

Գերմանական Siemens արդյունաբերական կոնցեռնը 2022 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի վերջում վաճառել է իր ամբողջ ֆինանսական և լիզինգային բիզնեսը Ռուսաստանում: Այդ ամենը հետևում է Siemens ընկերության եռամսյակային հաշվետվությունից։ «Siemens» ընկերությունը էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, էներգետիկ սարքավորումների, տրանսպորտի, բժշկական սարքավորումների և լուսավորության, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի և կապի տարբեր ոլորտներում մասնագիտացված ծառայությունների արտադրության համաշխարհային առաջատարներից է: Ընկերության կենտրոնակայանները Բեռլինում և Մյունխենում են։