Apple-ի մատակարար Foxconn-ը քառապատկում է աշխատուժը Հնդկաստանում

Apple-ի մատակարար Foxconn-ը քառապատկում է աշխատուժը Հնդկաստանում

Apple-ի գլխավոր մատակարար Foxconn-ը պլանավորում է մեծապես ավելացնել Iphone-ի արտադրական հզորությունները Հնդկաստանում՝ քառապատկելով իր աշխատուժը հաջորդ երկու տարվա ընթացքում: Չինաստանի COVID-ի խափանման միջոցառումների պատճառով իր եկամուտները լուրջ հարվածի տակ հայտնվելով՝ Foxconn-ն արդեն տեղափոխում էր iPhone-ի արտադրությունը Հնդկաստան: Ըստ Reuters-ի՝ ներկայումս այն ունի մոտավորապես 17.000 աշխատող Հնդկաստանում և մտադիր է մինչև 2024 թվականը այդ թիվը հասցնել 70․000-ի: