Մասքը խոստովանել Է, որ մեծ դժվարությամբ Է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

Մասքը խոստովանել Է, որ մեծ դժվարությամբ Է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն ընդունել Է, որ «մեծ դժվարությամբ» Է գլուխ հանում մատակարարումների շղթայի խախտման պատճառով իր Tesla ընկերության առջեւ ծառացած դժվարություններից: «Մեծ դժվարությամբ: Ես աշխատում եմ իմ հնարավորությունների սահմաններում՝ առավոտից մինչեւ երեկո, շաբաթը յոթ օր»,-հայտարարել Է Մասքն Ինդոնեզիայում Business 20 (B20) գործարար համաժողովում առցանց ձեւաչափով ունեցած իր ելույթի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է նա գլուխ հանում դժվարություններից, որոնք վերապրում Է ընկերությունը մատակարարումների շղթայի խախտման ֆոնին: Հարցազրույցի տեսագրությունը Twitter-ի իր Էջում զետեղել Է Bloomberg գործակալությունը: B20 միջազգային հանդիպումը Բալիում նոյեմբերի 13-14-ին անցկացվում Է G20-ի գագաթնաժողովի հարթակներում: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: