ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել․ «Հրապարակ»

ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։ Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձեւավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ։ Եթե նկատի ունենանք, որ դաշնակցականի նախկինը չի լինում, ապա Աղվան Վարդանյանին էլ կարելի է գումարել 12 ՀՅԴ-ականին, եւ կստացվի 13։ ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում