Արամ Վարդևանյանը վիրահատվել է. «Փաստ»

Արամ Վարդևանյանը վիրահատվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ենթարկվել է վիրահատության։ Պատգամավորը՝ շնչառական խնդիրների ու դրանց բարդություններով պայմանավորված, ստիպված է եղել վիրահատվել, և հենց դա է այս շրջանում նրա հրապարակային ոչ ակտիվության պատճառը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: