Բակում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Բակում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հոկտեմբերի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.50-ի սահմաններում Քանաքեռի Մ. Մելիքյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին: