Քննարկվել են դեղերի Հայաստան ներմուծման հնարավոր տարբերակները

Քննարկվել են դեղերի Հայաստան ներմուծման հնարավոր տարբերակները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարների հետ` քննարկելու դեղագործական արտադրանքի մատակարարման, դեղերի գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև կենսական նշանակության դեղերի ապահովվածությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրությանը և գրանցմանը վերաբերող խնդիրներին։ Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված՝ դեղերի Հայաստան ներմուծման հնարավոր խոչընդոտները կանխելու համար քննարկվել են մի շարք տարբերակներ։