Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 2960 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է եղափոխվել 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35, առանց վարորդկան իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 98-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 4 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ https://www.youtube.com/watch?v=c5fo5gyxblc