Արցախ-Ադրբեջան երկխոսություն՝գործող միջազգային մեխանիզմներով

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այժմ Հայաստանի ու Արցախի միջև որոշակի դերաբաշխում է արվում։ Հայաստանը, ըստ այդմ, կենտրոնանում է սեփական տարածքային ամբողջականությունը պահպանելու վրա։ Ըստ Պետրոսյանի՝ այսօրվա իրողության պայմաններում Արցախ-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը ոչինչ տալ չի կարող։ Միաժամանակ, փորձագետի խոսքերով, իրավիճակը բարդանում է․ «Բաքուն խնդիր է դրել հնարավորինս արագ հայկական կողմին պարտադրել բացառապես իր շահերից բխող փաստաթուղթ»,-եզրափակեց նա։