Սփյուռքի ուզածը հայաստանյան իրականության կայունությունն է

Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ Փոլ Հայտոսթյանի կարծիքով՝ այս ծանր կացության մեջ հուսալքվելու իրավունք չունենք։ Նրա խոսքերով՝ սփյուռքի ուզածը հայաստանյան իրականության, Հայաստան պետության կայունությունն է։Խոսելով սփյուռքում առկա տարաձայնությունների մասին՝ հայկական կառույցների և ՀՀ իշխանությունների միջև, մեր զրուցակիցը նկատեց՝ հայրենիքի զորությունն ամեն ինչից վեր պետք է լինի։ Ի՞նչ ունենք առաջարկելու արաբական աշխարհին։ Ըստ Հայտոսթյանի․ «Արաբական աշխարհին պետք է ցույց տանք, որ Ադրբեջանի դեմ պայքարը կրոնական բնույթ չունի»: