Այսօր Ուկրաինան ավելի կարևոր է, քան գոյություն չունեցող ՀԱՊԿ-ը

«ՀԱՊԿ-ը, կարծում եմ, շուտվանից չկա, ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, բազմիցս եմ ասել»,-այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն այսօր կդիտվի որպես դեմարշ, ուստի կառույցի կազմաքանդումը չպետք է սկսվի Հայաստանից: «Պետք է ստեղծել այլընտրանք, պետք չէ բողոքել ՀԱՊԿ-ից և կասեցնել անդամակցությունը: Կարծում եմ, որ այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ավելի լուրջ հարցեր կան»: Ստեփանյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ պետք է սկսել աշխատել ուժային այլ կենտրոնների հետ: Նրա խոսքով՝ այսօր ավելի կարևոր է Ուկրաինան, քան ՀԱՊԿ-ը. պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Առավել մանրամասն՝ տեսանյութում: